HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեն կքննի Վարդգես Գասպարիի նկատմամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված գործը

Մայիսի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Ավան-Նոր Նորք» նստավայրի տարածքում ՀՀ երկրորոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված գործը կքննի Քննչական կոմիտեն: Այդ մասին այսօր հաղորդագրություն տարածեց ինչպես Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը, այնպես էլ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Վ. Գասպարիի ներկայացրած հաղորդման հիման վրա Ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված գործը նախ ուղարկվել էր Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազություն, իսկ այստեղից` Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ: 

Ըստ Գասպարիի ներկայացրած հաղորդագրության՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք տվել են հայհոյանքներ, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter