
Վիգեն Ավետիսյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
Վարչապետի որոշմամբ 2019 թ․-ի մայիսի 10-ի 517-Ա որոշմամբ ՝ Վիգեն Ավետիսյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։
Վիգեն Ավետիսյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ընդերքաբանահետախուզական ճյուղերի էկոնոմիկա և կառավարում» բաժինը: 2002 թվականից աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ:
2015 թվականին մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտում:
Զինապարտ է, ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել