HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քոչարյանը հիշեցրեց, որ Մարտի 1-ի 10 սպանություններն իր մեղադրանքում ներառված չեն

Հայաստանի երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում ասվում է, որ նրա, ինչպես նաև Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք իրենց թիկնազորի և հանցավոր հեղինակություն վայելող անձանց հետ միասին մասնակցել են հավաքների ճնշմանը: Մեղադրանքում, սակայն, նշված չէ, թե այդ որոշ անձինք ովքեր են:

Ըստ փաստաբանի` Քոչարյանի մեղադրանքում չի նշվում նաև, թե Քոչարյանն ինչ կապ է ունեցել նրանց հետ, չի խոսվում այն մասին, թե որքանով է նրանց գործողությունների համար պատասխանատվություն կրում Քոչարյանը, չի հստակեցվում՝ արդյոք Քոչարյանը այդ «որոշ անձանց» որևէ հրահանգ տվել է, թե ոչ:

Այս հանգամանքին անդրադառնալով` Ռոբերտ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ այդ դրվագը կոնկրետ նպատակով է ներառվել գործում:

«Ես կարող եմ միայն ենթադրություն անել՝ ինչու է այդ մասին գրված մեղադրանքում. քանի որ 10 սպանության փաստն այդ քրեական գործում ընդհանրապես չկա, այս դրվագը ներառել են՝ մարդկանց ուղեղը մտցնելու, թե կարո՞ղ է այդ սպանությունները կատարվել են այդ «մերձավոր անձանց» կողմից: Սա մարդկանց ինքնագիտակցության մեջ թույն մտցնելու համար է։ Այլ որևէ հիմնավորում չկա այս մեղադրանքում։ Երեք անձ սպանվել է «Չերյոմուխայից», իսկ առնվազն յոթ անձ՝ այլ հանգամանքներում, և հիմա փորձում են նման հիմնավորումներ տալ» - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter