HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դավիթ Անանյանը՝ ՀԴՄ սարքերի սպասարկման մասին․ «Եթե պարզվի՝ ուղղորդում կա, ուղղորդողները խիստ կպատժվեն»

Կառավարության նիստից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է «Հետք»-ի հրապարակմանը՝ ՀԴՄ սարքերի սպասարկման ոլորտի վերաբերյալ։

Երեկ հայտնել էինք, որ երբ տնտեսվարողները ՀԴՄ սարքեր են ձեռք բերում ՊԵԿ-ին առընթեր «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակից», տեղի մասնագետները սարքի տեխնիկական սպասարկման պայմանագիրը կնքելու համար նրանց ուղղորդում են դեպի «Սմարթ սոլուշնս» ընկերության հետ, թեև սարքերի սպասարկմամբ զբաղվում են այլ ընկերություններ ևս: «Սմարթ սոլուշնս»-ի սեփականատերերը փոխկապակցված են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։

ՊԵԿ նախագահը այս թեմայի վերաբերյալ իրեն հարց ուղղած լրագրողին խնդրել է տեղեկատվությունը փոխանցել իրենց, ապա հայտնել․ «Եթե պարզվի՝ այդպիսի ուղղորդում կա, ուղղորդողները խիստ կպատժվեն, որովհետև որևէ մեկը ուղղորդելու որևէ իրավասություն չունի։ Մենք դաշտը ազատականացրել ենք հենց այդ պատճառով, որպեսզի ուղղորդում չլինի։ Ձեզ թվում է, որ օրինակ Պետական եկամուտների կոմիտեն գիտակցաբար կարո՞ղ է ուղղորդել ինչ-որ անձի»։

Նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման, դրանց տեխնիկական սպասարկման ոլորտի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումներին կարող եք ծանոթանալ այս հղումներով.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter