HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Ռոբերտ Քոչարյանի ազատության համար

Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը քիչ առաջ դատարանում երաշխավորեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։ Նրանցից յուրաքանչյուրը 500.000-ական դրամ են վճարել դատարանի դեպոզիտ հաշվին:

Այսպիսով, Արցախի ներկա և նախկին նախագահները երաշխավորում են ազատության մեջ Քոչարյանի պատշաճ վարքագիծը:

Դատարանը երաշխավորներին պարզաբանեց իրենց իրավունքները և պարտականությունները, և նրանք վերահաստատեցին իրենց երաշխավորությունը:

Դատարանն անձնական երաշխավորության միջնորդությունը քննության առարկա կդարձնի խորհրդակցական սենյակում խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները մայիսի 14–ին դատարանին ներկայացրին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը, սակայն դատարանը միջնորդությունը չքննեց՝ նշելով, որ երաշխավորողների ներկայությունը պարտադիր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter