HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ինչ ուզեմ, ասելու եմ, ու նստած լսելու ես». Ռոբերտ Քոչարյանը` գլխավոր դատախազին

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստին քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպան Հայկ Ալումյանի միջև:

Քոչարյանի ելույթի ժամանակ դահլիճ մտավ գլխավոր դատախազ Դավթյանը, որը մինչ այս դատարան էր եկել խափանման միջոցի գործով նիստի առաջին օրը միայն:

Դավթյանին դուր չեկան դատախազության վերաբերյալ Քոչարյանի որոշ ձևակերպումներ: Դատախազը դատավարության մասնակիցներին կոչ արեց իրենց խոսքերում կոռեկտ գտնվել։ Քոչարյանը հորդորեց չընդհատել իրեն, սակայն գլխավոր դատախազը նշեց, որ չի ընդհատում, ինչին ի պատասխան` Քոչարյանն ասաց. «Բա ի՞նչ ես անում»։

Տեղից արձագանքեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ դատարանը թույլ է տալիս դատախազությանը իրենց բառը չավարտած` վեր կենալ և տեղից «բռի արտահայտություններ անել»։ «Ես ինձ թույլ չեմ տվել վեր կենալ բռի ձևով միջամտել»,–ասաց Ալումյանը։

«Ձեր չափ բռի ոչ ոք չի կարող լինել»,- արձագանքեց գլխավոր դատախազը։

Երբ Արթուր Դավթյանը կողմերին հորդորեց իրենց դիրքորոշումներն արտահայտել՝ դուրս չգալով իրավական դաշտից, Քոչարյանն արձագանքեց. «Ձեր մեղադրականը իրավական դաշտի հետ ընդհանրապես կապ չունի, ինչ ուզեմ, ասելու եմ, ու նստած լսելու ես»:

Նշենք նաև, որ այս պահին դատական նիստը որոշ ժամանակով դռնփակ է: Քոչարյանը հայտնել է, որ ասելիք ունի, որը պետական գաղտնիք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter