
Ռոբերտ Քոչարյանն ազատ է
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն ազատ է: Այս մասին ԱԱԾ-ի դիմաց հավաքված լրագրողներին ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:
Վերջինս պահվում էր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Քիչ առաջ մեզ հետ զրույցում Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հաստատեց, որ Քոչարյանն այս պահին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չէ:
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, քիչ առաջ որոշել է Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի և ներկայիս նախագահ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել