
Բարձրագույն դատական խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել
Բարձրագույն դատական խորհուրդն այս պահին արտահերթ նիստ է անցկացնում: Նիստին ներկա է նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Քննարկման թեման, ամենայն հավանականությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն է: «Հետքի» լրագրողին ԲԴԽ աշխատակիցներն այլ տեղեկություն չեն հաղորդում:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին վաղը, ժամը 08:30-ին փակել ՀՀ բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը:
Դատարանի բակում ծառայողական մեքենաներ կան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել