HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մեքենան, որում Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն էր, չխուզարկվեց

Մեքենան, որում Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն էր, չխուզարկվեց: Հիշեցնենք, որ ժամեր առաջ ոստիկանները Ավան վարչական շրջանում կանգնեցրել են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան և ցանկացել այն խուզարկել: Բալասանյանը, սակայն թույլ չի տվել, քանի որ իրավապահները չեն ներկայացրել դատարանի կողմից խուզարկության թույլտվություն:

Ոստիկաններն արձանագրություն կազմեցին այն մասին, որ մեքենայի սեփականատերը չի թույլատրում խուզարկել այն: Նշենք, որ, ըստ ոստիկանների, իրենք օպերատիվ տվյալներ ունեն այն մասին, որ մեքենայում զենք կա: Ոստիկաններն այդպես էլ չներկայացրին խուզարկության վերաբերյալ դատարանի թույլտվություն, որի բացակայության պայմաններում անձն իրավունք ունի չթույլատրել խուզարկություն:

Նշենք, որ քիչ առաջ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել:

Մեկնաբանություններ (1)

Գառնիկ
Մեքենաները, ցանկացած պարագայում, կարող են ստուգման ենթարկվել, եթե տերը (կամ երթևեկողը) չի օժտված, անձեռնամխելիության որևէ իրավունքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter