
Քաղաքացիները փակել են Վճռաբեկ դատարանի եւ Դատական դեպարտամենտի մուտքը
Տասնյակ քաղաքացիներ փակել են Վճռաբեկ դատարանի եւ Դատական դեպարտամենտի մուտքը: Նրանք արգելում են դատավորներին, դատարանի եւ Դատական դեպարտամենտի աշխատակազմին մուտք գործել դատարան: Այստեղ բողոքի ակցիա է իրականացնում նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին. նա լուռ պառկել է մուտքի դիմաց: Այստեղ է նաեւ պատգամավոր Մարիա Կարապետյանը:
Հիշեցնենք, որ այս ակցիան կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության արդյունքում, որով նա կոչ արեց առավոտյան ժամը 08.30-ից արգելափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել