HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հարձակում ակտիվիստի վրա. վերջինիս համոզմամբ՝ «Դաշնակցության ձեռագիրն է»

Քաղաքացիական ակտիվիստ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վարդան Հարությունյանը գիշերը շքամուտքում հարձակման է ենթարկվել: Վերջինիս համոզմամբ՝ իր վրա հարձակումը կապ ունի նախօրեին տեղի ունեցած ակցիայի հետ, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման որոշումից հետո քաղաքացիները բողոքի քայլերթ էին անում, և ճանապարհին միջադեպ էր գրանցվել ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի հետ:

Վարդան Հարությունյանի վստահեցմամբ՝ ինքն այդ օրը Հրանտ Մարգարյանին ոչ հրել է, ոչ էլ վիրավորել:

«Ուղղակի իր հետ մեկը կար, որ հայհոյեց մի աղջկա, իրան եմ բան ասել, իր տված հայհոյանքն եմ ասել ու ասել եմ` ինչի՞ ես հայհոյում, ու դրանից հետո փորձել եմ մարդկանց հետ պահել»,- ասաց նա:

Անդրադառնալով գիշերվա միջադեպին` ակտիվիստը պատմեց. «Իրենք երեք հոգով էին, մեկը հարձակվեց դիմացից, հետո մյուսները, դեմքները ծածկել էին գլխարկներով: Էս գործելաոճն ինձ ծանոթ է, 2015 թվականին, երբ Արծվիկ Մինասյանին հարց էի ուղղել հանրաքվեի «այո»-ի հետ կապված, նույն գործելաոճն էր եղել: Ես վստահ եմ, որ դա կապ ունի նախորդ օրվա միջադեպի հետ, քանի որ հարձակումից հետո նրանք փախուստի դիմեցին Գյուլբենկյանում տեղակայված Դաշնակցության գրասենյակ»,- պատմեց Վարդանը:

Վերջինիս խոսքով՝ իրեն ծեծելու միջադեպի հարցով դիմել է ոստիկանություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter