
Փաշինյանը քաղաքացիներին խնդրում է ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երեկ դիմել էր ՀՀ քաղաքացիներին` կոչ անելով այսօր առավոտյան 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը, քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջով դարձյալ դիմեց նրանց:
«Դիմում եմ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած մեր հայրենակիցներին: Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը: Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է եւ այլեւս անշրջելի»,- ասաց Փաշինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել