HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացքի» գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանը հերքում է, որ ԲՀԿ ցուցակում է ընդգրկված

«Հայացք» օրաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանը հաղորդագրություն է տարածել` կապված լրատվական կայքերից մեկում հրապարակված տեղեկությունների հետ.

«Henaran.am կայքն այսօր կեղծ լուր է տարածել իմ մասին: Սա մանր խուլիգանություն եմ որակում, մանավանդ, որ կեսօրին լուրն «անհետացավ» կայքից:

Իբր «հավաստի տեղեկություններով» ես ընդգրված եմ ԲՀԿ համամասնական ցուցակում: Տեղեկացնեմ, որ ես որևէ կուսակցության անդամ չեմ եղել և այժմ էլ անկուսակցական եմ: Ի տարբերություն Henaran.am-ի «հավաստի» լուր տվողի` իմ մանկության երազանքը պատգամավոր դառնալը չէ: Ես հարգում եմ բոլոր կուսակցություններին, այդ թվում և ԲՀԿ-ին, բայց որևէ կապ չունեմ ԲՀԿ-ի և ոչ էլ որևէ կուսակցության հետ: Ես զբաղվում եմ իմ սիրած գործով և երբևէ մտադիր չեմ պատգամավոր դառնալ»,- ասում է Ա. Աղաբաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter