
Ակցիա՝ ընդդեմ դատական համակարգի (լուսանկարներ)
Այսօր քաղաքացիները փակեցին Երևանի և մարզերի տասնյակ դատարանների մուտքեր՝ արգելելով դատավորներին և դատարանի աշխատակազմերին մուտք գործել դատարաններ: Այս ակցիան կազմակերպվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության արդյունքում, որով նա կոչ արեց առավոտյան` ժամը 08.30-ից, արգելափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: «Հետք»-ի լուսանկարիչները վաղ առավոտից եղել են Սահմանադրական դատարանում և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել