HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բակո Սահակյան. «Հարցադրումները, որոնք հղվել են ինձ, եղել են շատ անկեղծ ու ազնիվ»

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության երկու ժամ տևած դռնփակ հանդիպումն ավարտվեց։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Բ. Սահակյանն ասաց, որ քննարկել են բոլոր հարցերը, որոնք առաջնահերթություն են համարվում։

«Ես նաև շնորհակալություն եմ հայտնել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար տիկին Մակունցին, որովհետև մենք հնարավորություն ենք ունեցել գրեթե բոլոր հարցերին անդրադառնալու, և այդ առումով խիստ կարևոր եմ համարում այսօրվա հանդիպումը։ Հարցադրումները, որոնք հղվել են ինձ, եղել են շատ անկեղծ ու ազնիվ, և իմ անկեղծությամբ ու ազնվությամբ փորձել եմ հնչեցնել իմ մոտեցումները»,- ասաց նա։

Արցախի նախագահի խոսքով՝ անդրադարձ է եղել անվտանգության համակարգին, միջխորհրդարանական համագործակցությանը, բանակցային գործընթացին, տնտեսությանը և այլ հարցերին։

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է այն մասին, որ պետք է ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի, որը կուսումնասիրի ապրիլյան պատերազմի դեպքերը, ինքն ինչ կարծիք ունի այդ մասին, վերջինս արձագանքեց.

«Ապրիլյան իրադարձությունների ժամանակ ռազմական դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի նկատմամբ։ Վարչապետը իրավասու է այդպիսի հանձնաժողով ստեղծելու։ Իմ տեսակետն այն է, որ ցանկալի է նման հանձնաժողովներում ներգրավված լինեն մարդիկ, ովքեր մասնագիտորեն ի վիճակի են իրենց ծառայությամբ օգնելու, որ եթե կան չբացահայտված բաներ, բացահայտվեն»։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter