HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում 431 երեխա է ծնվել 2019-ի առաջին եռամսյակում

Այս տարվա առաջին եռամսյակում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 411 երեխա, որոնցից 206-ը ՝ տղա, 205-ը՝ աղջիկ: Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

«Հարկ է նշել, որ ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը 2019 թվականի առաջին եռամսյակում կազմել է 431 երեխա, որոնցից 214-ը՝ տղա, 217-ը՝ աղջիկ: 431-ից 411 երեխայի ծնունդն արձանագրվել է ԱՀ, իսկ 20-ը՝ ՀՀ բուժհաստատություններում:

Միայն 336 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի բուժհաստատությունում՝ 37 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 28, Հադրութում՝ 9, Շահումյանում՝ 1:
Երեք ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 5 ծնունդ՝ բոլորը բնական բեղմնավորման արդյունքում»,- գրված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter