HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլը» դեմ է վարչապետի ելույթի վերաբերյալ արտահերթ նիստի առաջարկին

«Իմ քայլը» խմբակցությունը դեմ է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստ անցկացնելու առաջարկին: Չի բացառվում, որ նիստ հրավիրվելու դեպքում իշխող խմբակցությունը քվորում չապահովի:

«Լուսավոր Հայաստանը» նախաձեռնել էր արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք՝ օրակարգում վարչապետ Փաշինյանի՝ դատական ոլորտի մասին արված հայտարարություն էր:

Ստորագրահավաքին միացել են նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորները, և ստորագրությունների անհրաժեշտ թիվը ստանալուց հետո նախաձեռնող խմբակցությունը դիմել է ԱԺ աշխատակազմ: Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ ստորագրահավաքի ավարտից հետո հնօրյա ժամկետում պետք է հրավիրվի արտահերթ նիստ:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սակայն վստահեցնում է՝ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը չի ստացել արտահերթ նիստ հրավիրելու առաջարկ, ուստի չի կարող ասել նիստ կլինի, թե ոչ:

«Ինչ վերաբերում է հայտարարությանը միանալուն, երեկ պարոն Գորգիսյանին և այսօր պարոն Մարուքյանին ասել եմ, որ այն ձևակերպումները, որոնք ներկայացվում են, մենք չենք միանալու արտահերթ նիստ անելու առաջարկին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մակունցը:

Դիտարկմանը, որ ստորագրությունների անհրաժեշտ թիվն ապահովվել է, ուստի արտահերթ նիստ հրավիրվելու է, արդյոք «Իմ քայլը» մասնակցելո՞ւ է նիստին, Մակունցը պատասխանեց.

«Կա ընթացակարգ, և ԱԺ խորհուրդն է նիստ հրավիրելու մասին որոշում կայացնում, հետևաբար ստորագրահավաքը անհրաժեշտ պայման է, բայց բավարար չէ»,- ասաց նա:

Մակունցի խոսքով՝ ԼՀԿ-ից առաջարկ է հնչել նման օրակարգով նիստ հրավիրել, սակայն հայտարարության տեքստի ձևակերպումներին կողմնակից չեն:

«Մենք կողմնակից ենք, որ դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ լայնածավալ քննարկումներ լինեն, ուրբաթ օրը անցումային արդարադատության մասին լայնածավալ լսումներ ունենք, որի շրջանակներում այդ բոլոր հարցերը կարող են քննարկվել»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։