HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ նիստ հրավիրելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկը

Ազգային ժողովի խորհուրդը մերժել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Տեղեկացնենք, որ քիչ առաջ հրավիրվել է ԱԺ խորհրդի նիստ, որտեղ էլ մերժվել է ընդդիմադիր խմբակցության առաջարկը: ԼՀԿ-ի ստորագրահավաքին միացել էին նաև ԲՀԿ-ական պատգամավորները:

«Տարբեր ելույթներ եղան, եղավ քվեարկություն, և մենք քվեարկեցինք կողմ, իրենք՝ դեմ։ Ելույթների շեշտադրումն այն էր, որ իրենք գտնում ենք, որ պետք չէ այդ հարցին անդրադառնալ, պետք չէ քննարկել և այլն»,- ասաց Մարուքյանը:

Դիտարկմանը, որ ստացվում է՝ հին ավանդույթները շարունակվում են, Էդմոն Մարուքյանն ասաց․

«Ես կասեի, որ ավելի վատ ավանդույթներ են ամրագրվում, որովհետև մենք հիմա ունենք կոնկրետ ստորագրահավաք, հայտարարության տեքստը պատրաստ է, բայց նիստ չենք կարողանում գումարել։ Նիստին հնչած կարծիքներից մեկն էլ այն էր, որ պատգամավորների մեծ մասն այդ օրը եղել է դատարանների մոտ ու ժողովրդի հետ»։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ արտահերթ նիստի նպաատակն էր քննարկել դատարանների ելքերն ու մուտքերը փակելու գործադիր իշխանության կազմակերպած ակցիան:

«Օրինակ՝ վեթինգի առաջարկը մեր առաջարկն է եղել, մենք դա պաշտպանում էինք, ինչպես նաև քննիչ հանձնաժողովներ ստեղծելու առաջարկը և այլ բաներ, որոնց մենք կողմ էինք։ Այս ամենից հետո էլ կընդունեինք խորհրդարանի կողմից հայտարարություն՝ ուղղված գործադիր իշխանությանը, որ ապագա դատաիրավական բարեփոխումների ցանկացած ձեռնարկ իրականացվի Սահմանադրության, միջազգային պարտավորությունները հարգելու շրջանակում»,- ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք նաև, որ մայիսի 24-ին սպասվում են խորհրդարանական լսումներ՝ անցումային արդարադատության թեմայով:

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter