HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի ճանապարհների մեծ մասը գծանշված չէ

Էջմիածին քաղաքում երթևեկությունը դժվար է ոչ միայն օրեցօր մեծացող փոսերի պատճառով, այլև՝ ճանապարհների գծանշումների բացակայության: Հատկապես խաչմերուկներին գծանշումների բացակայությունը լուրջ դժվարություններ է ստեղծում վարորդների համար:

Վերջերս լուսացույցներ են տեղադրվել Բաղրամյան-Սպանդարյան-Պատկանյան և Պատկանյան-Խորենացի խաչմերուկներում, սակայն համապատասխան գծանշումներ չկան: Հենց այդ պատճառով ավտոմեքենաները նույնիսկ լուսացույցից հետո են կանգնում կամ հայտնվում խաչմերուկների մեջտեղում՝ ստեղծելով վթարային իրավիճակներ:

Ոչ միայն նշված, այլև քաղաքի ճանապարհների մեծ մասում գծանշումներ չկան: Որոշ ճանապարհների նշմարվում են նախորդ տարիներից մնացած գծանշումներ, սակայն դրանք շատ թույլ են և գրեթե տեսանելի չեն:

Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժնից «Հետքին» փոխանցեցին, որ մայիսի 14-ին կայացել է մրցույթ և գծանշման ծառայություններն իրականացնելու համար վաղը պայմանագիր է կնքվելու «Ասկետ-16» ՍՊԸ-ի հետ: Իսկ ներկերի ձեռքբերման մրցույթում հաղթող է ճանաչվել «Վամպոլիմէդ» ՍՊԸ-ն: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում քաղաքում կսկսեն գծանշման աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter