HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Նորատուսցի Արան» չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը

Քրեական աշխարհում «Նորատուսի Արա» անունով հայտնի Արա Բանդուրյանն իրեն մեղավոր չճանաչեց խուլիգանության և ապօրինի զենք պահելու մեջ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր մեկնարկեց Բանդուրյանի վերաբերյալ գործը:

Արա Բանդուրյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ․ հոկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 4/1 հասցեում գործող «Հուկաման» ակումբում գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ նույն ժամանակահատվածում քննությամբ չպարզված անձից ապօրինի ձեռք բերած և կրած 9մմ տրամաչափի հրազեն հանդիսացող ատրճանակով կատարել է խուլիգանություն։

Մեղադրանքն ընթերցելիս դատախազ Ռաֆայել Մանուկյանը խոսեց նաև ակումբում գտնվող անձանց սպառնալիք տալու մասին:

«Մեղավոր չեմ ճանաչում ինձ. մարդկանց սպառնալիք տալ, նման բան չի եղել»,- հայտարարեց Արա Բանդուրյանը:

Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը նշեց, որ նրա արարքին սխալ քրեաիրավական գնահատական է տրվել, դեպքի պահին Բանդուրյանը գտնվել է հուզական վիճակում, ինչի արագայում արարքը  չէր կարող խուլիգանություն որակվել։ Ըստ պաշտպանի՝ դեպքի օրն ակումբում հասարակական կարգի կոպիտ խախտում տեղի չի ունեցել:

Նշենք, որ Բանդուրյանը գործի նախաքննության սկզբնական փուլում գտնվում էր կալանքի տակ, սակայն այժմ դատարանի որոշմամբ 2մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արա Բանդուրյանը երկու ամսով կալանավորվել էր, սակայն մեկ ամիս անց 2 մլն դրամ գրավի կիրառմամբ ազատ արձակվել կալանքից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter