HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նորատուսցի Արային մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Հյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել քրեական աշխարհում Նորատուսցի Արա անունով հայտնի Արա Բանդուրյանին։ Վերջինս մեղադրվում է քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քննիչը որոշում է կայացրել միջնորդություն ներկայացնել դատարան՝ Բանդուրյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ հոկտեմբերի 13-ին տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը` ժամը 2-ին, Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter