HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փոխնախարարն ասում է՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը չպետք է դիտարկել անցումային արդարադատության շրջանակներում

Խորհրդարանում շարունակվում են «Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով լսումները։

Իրավագետ Արամ Մամիկոնյանը հիշեցրեց՝ կառավարության ծրագրի առանցքային կետերից է կոռուպցիայի դեմ պայքարն ու հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծումը։ Մամիկոնյանը, դիմելով արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանին, հետաքրքրվեց, թե որ փուլում է հակակոռուպցիոն նոր մարմնի ձևավորումը, և արդյոք կա՞ հայեցակարգ։ Վերջինս հետաքրքրվեց նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նախագծից, թե ինչ վիճակում է գտնվում այն։

Արադարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, խոսելով հակակոռուպցիոն նոր մարմնի մասին, ասաց, որ չի կարող այս պահին որևէ բովանդակային տեղեկություն տալ, քանի որ հակակոռուպցիոն ռազմավարությունը մշակման փուլում է։

Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագծին, փոխնախարարն ասաց, որ այն ուղարկվել է միջազգային գործընկերներին, որպեսզի վերջիններս փորձաքննեն և հասկանան, թե որքանով է համապատասխանում այն միջազգային չափանիշներին, որոնց համապատասխան լինելու պարտավորությունը ստանձնել է Հայաստանը։

«Վերադարձվելուց հետո աշխատանքային խմբում քննարկումներ կլինեն, և վերջնական լինելուց հետո կդրվի հանրային քննարկման։ Մենք խնդրել ենք մեր գործընկերներին հնարավորինս սեղմ ժամկետում այն ուսումնասիրել, և ունենք մեր գործընկերների պատրաստակամությունը՝ աշխատել հնարավորինս արագ»,- ասաց Վարդապետյանը։

Փոխնախարարն ընդգծեց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծը չպետք է դիտարկել անցումային արդարադատության շրջանակներում։

«Հայաստանն օրենքն ընդունելու պատրաստակամություն ուներ շատ ավելի վաղ. որպես Վարշավայի կոնվենցիան վավերացրած պետություն ուներ այդ պարտավորությունը՝ ունենալ նման օրենսդրություն և պայքարել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի դեմ։ Սա միջազգային պարտավորություներից բխող ինստիտուցիոնալ գործընթաց է, որը ժամանակավոր չէ»,- եզրափակեց փոխնախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter