
Արզուման Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արզուման Հարությունյանին ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- ասվում է Արմեն Սարգսյանի հրամանագրում:
Արզուման Հարությունյանը ԱԱԾ-ի տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2010 թվականի հունիսին` Սերժ Սարգսյանի հրամանագրով:
Նշենք, որ Արզուման Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է: Վերջինս այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ նախագահի պաշտոնից:
Մեկնաբանել