
Հենրիխ Մխիթարյանն ու Բաքվում կայանալիք եզրափակիչը. ժամանակագրություն
Մայիսի 9-ին Լոնդոնի «Արսենալ»-ը Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր նվաճեց, և անմիջապես դրանից հետո սկսեցին անգլիական ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ եզրափակչին մասնակցել-չմասնակցելու մասին խոսակցությունները, քանի որ մրցաշարի եզրափակիչը տեղի է ունենալու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Նախկինում Մխիթարյանի թիմերը Եվրոպա լիգայում երկու անգամ հանդիպել են ադրբեջանական ակումբների, սակայն հայ խաղացողը Ադրբեջանում կայացած հանդիպումները բաց է թողել: Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Մխիթարյանը բաց կթողնի նաև մայիսի 29-ին՝ լոնդոնյան մեկ այլ ակումբի՝ «Չելսի»-ի դեմ եզրափակիչ հանդիպումը: Մխիթարյանի շուրջ ծավալվող իրադարձությունները վերջին երկու շաբաթներին համաշխարհային մարզական մամուլի թոփ թեմաներից մեկն էր, ուստի «Հետք»-ը ներկայացնում է այդ իրադարձությունների ժամանակագրությունը:
Մեկնաբանել