HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի գիտություն առաջին դասարանցիների ծնողների

Կրթության եւ գիտության նախարարությունը առաջին դասարանցիների ծնողներներին հիշեցնում է, որ հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի:

Օրինակ, մայիսի 15-ին հայտագրված երեխայի փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչև հունիսի 5-ը ներառյալ, մայիսի 16-ին՝ հունիսի 6-ը ներառյալ, մայիսի 17-ին՝ հունիսի 7-ը ներառյալ, մայիսի 20-ին՝ հունիսի 10-ը ներառյալ և այսպես շարունակ:

Այն ծնողները, ովքեր առցանց հերթագրման ժամանակ ինչ-որ պատճառով չեղարկել են հայտագրումը և ընտրել նոր դպրոց, փաստաթղթերը պետք է ներկայացնեն 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter