HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՍԴ թեկնածուն խնդիր է տեսնում վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչում

ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների ելույթներին, ինչպես նաև «Իմ քայլը» խմբակցությունում պատգամավորների հնչեցրած հարցադրումներին։

«Հարցադրումներ եղան այն մասին, թե արդյոք վարչապետի հայտարարությունը, որ երկուշաբթի առավոտյան արգելափակում ենք դատարանների մուտքերը, օրենքի հետ խնդիր ուներ, թե ոչ։ Ես ասել եմ՝ այո, կա խնդիր։ Ասում էին՝ Սահմանադրության հետ խնդիր առաջացնում էր դա, թե ոչ։ Դատական իշխանության վերաբերյալ մի քանի հոդված ունենք, դատարանի գործունեության խոչընդոտումը արգելվում է, սա արդեն իսկ երաշխիք է Սահմանադրության գաղափարախոսության կենսագործման համար»,- ասաց ՍԴ դատավորի թեկնածուն։

Վաղարշյանի խոսքով՝ պատգամավորներից մեկը նաև հարցրել է այն մասին, թե արդյոք այդ ակցիան հնարավո՞ր է համարել սահմանադրական կարգի տապալում։ «Ես ասել եմ՝ դա չափազանցված է, և ես չեմ հարգի այն իրավաբանին, որ ասի՝ էնտեղ չկան խախտումներ։ Էդ իրավաբանը կգովաբանի ձեր խախտումները, ինչպես որոշ իրավաբաններ գովաբանում էին նախորդ իշխանությունների խախտումները, խնդրում եմ՝ հասկանաք սա»,- ասաց Վաղարշյանը։

Արթուր Վաղարշյանն ընդգծեց՝ կողմ է դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը և բարելավմանը, ինչպես նաև երկրում իրավական արդարադատության հաստատմանը, սակայն դա պետք է անել մտածված ու Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան։

«Ես ասացի, որ քաղաքական գործիչ չեմ, բայց ես հասկանում եմ քաղաքականությունից, կարող էի իրավական կոնտեքստից դուրս գալ և էնպիսի ելույթներ ունենալ, բայց քաղաքական գործչի խնդիրը պրոբլեմի բարձրացումն է, իսկ իրավաբանի խնդիրն է իրավական գնահատական տալը»,- ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը հետաքրքրվել էր, թե ինչպես է պատկերացնում իր աշխատանքը Հրայր Թովմասյանի հետ այն դեպքում, երբ վերջինս ընտրվելուց առաջ ելույթում ասել էր, որ երկրում Սահմանադրություն կա, բայց սահմանադրականություն չկա։ Վաղարշյանն արձագանքեց, որ նախ որևէ մեկի հայտարարության համար պատասխանատու չէ, ապա հավելեց. «Նախադասություններ, որոնք կարդացիք, մեսիջ էին այն ժամանակվա քաղաքական մեծամասնությանը, ասում է՝ դատարան ունենք, բայց արդարադատություն չկա, Սահմանադրություն ունենք, որը հռչակում է ազատ մրցակցություն, բայց իրականության մեջ ամեն ինչ այլ է: Նա դիվանագիտական լեզվով է այդ արձանագրումն արել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Թովմասյանը բավական խորքային արտահայտություն է արել, ուստի ինքը չի կարող «խղճին դեմ գնալ» ու քննադատել այդ ելույթը։

Շարունակելով դատարանները արգելափակելու վարչապետի կոչի թեման՝ վերջինս ասաց, որ ամեն ինչ այլ կլիներ, եթե օրինակ վարչապետը կոչ աներ դատարանների դիմաց հանարահավաք հրավիրել, ոչ թե արգելափակել մուտքերը:

«Եւ այդ դեպքում իրավաբանները չէին կարող ասել՝ խախտում է, քանի որ հանրահավաքի իրավունքը առաջնային իրավունք է, և ավելի առանջային է, քան պետական մարմնի գործունեությունը։ Իմ իրավունքի իրականացումը իրավական է, եթե չի խախտում դիմացի մեկ այլ սուբյեկտի պարտականություն կամ իրավունք։ Եթե հրաժարվեցինք այս գաղափարից, մենք կվերածվենք իրավական անարխիայի»,- ասաց նա։

Վերջում Վաղարշյանն ասաց, որ չի փորձել ամեն գնով դառնալ ՍԴ դատավոր, չի փորձել որևէ մեկի հետ անհատական աշխատանքներ տանել, ավելին՝ դահլիճում ազգականներ ունի, ինչի մասին վերջիններս երևի թե տեղյակ էլ չեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter