HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արսեն Թորոսյանը՝ գարդասիլի մասին. «Պատվաստվել ենք կինս, ես, ու պատվաստվելու է նաև աղջիկս, երբ հասնի պատվաստման տարիքին»

Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը։ Տեղեկացնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում հարցուպատասխանին, նա գործուղման մեջ է։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը առողջապահության նախարարից հետաքրքրվեց մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի (գարդասիլ) մասին։

«Խնդրում եմ՝ տվեք ՀՀ քաղաքացիներին, ԱԺ-ին սպառիչ տեղեկություն՝ ի՞նչ է լինելու, պատվաստանյութը շրջանառության մեջ դրվելո՞ւ է, թե ոչ, օգտակա՞ր է, թե վնասակար, ի վերջո՝ պատուհա՞ս է մեր գլխին կախված, թե՞ ինչ»,- հարցրեց նա։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքեց, որ պատվաստանյութը ներդրվել է 2017 թվականի վերջերից։ «Միանշանակ օգտակար է, և չկա որևէ գիտական ապացույց որևէ երկրում, որ այն վնասակար է։ Այն օգտակար է և փրկում է հազարավոր կյանքեր, տարիներ անց կփրկի առնվազն տարեկան 120 կյանք»,- ասաց Թորոսյանը։

«Մինչ օրս արդեն Հայաստանում կատարվել է 6000 պատվաստում, չի եղել որևէ կողմնակի էֆեկտ որևէ մեկի մոտ։ Պատվաստվել ենք կինս, ես, ու պատվաստվելու է նաև աղջիկս, երբ հասնի պատվաստման տարիքին»,- ասաց Թորոսյանը։

Արսեն Թորոսյանի կարծիքով՝ այս թեման դուրս է եկել գիտական դիսկուրսից և դարձել քաղաքական շահարկումների թեմա։ «Եթե կան որևէ այլ գիտական թեզեր, որոնք պետք է ստուգել, պատրաստ ենք քննարկել գիտության շրջանակում, բայց ոչ երբեք քաղաքական շրջանակում»,- ասաց նախարարը։

Մեկնաբանություններ (1)

Лиля
Молодец Тигран. Здраво рассуждает. ВПЧ сейчас это просто бич человечества, эпидемия можно сказать. Надеюсь вакцинация гардасилом станет обязательной хотя бы для детей, как давно уже в развитых странах.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter