HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նարինե Թուխիկյան. «Ոչ բացառում եմ իմ գնալը, ոչ բացառում եմ իմ մնալը»

Պատգամավորական մանդատից հրաժարված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է որ մանդատից հրաժարվել է աշխատանքը գործադիրում շարունակելու համար։

«Ես կխնդրեմ մի քանի օր համբերել: Մեկ շաբաթ ժամանակ ունեմ, արդեն վեց օր, դիմումս հետ վերցնելու համար։ Մի քանի օրից պարզ կլինի՝ կհավաքեմ իմ մտքերն, ու ամեն ինչ պարզ կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր նիստի սկզբում Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Թուխիկյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Ըստ կանոնակարգ-օրենքի՝ մանդատից հրաժարված պատգամավորը, եթե մեկ շաբաթվա ընթացքում հետ չի վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահը համապատասխան արձանագրություն է կազմում մանդատից հրաժարվելու մասին։

Հարցին, որ կան տեղեկություններ, թե Թուխիկյանն է ղեկավարելու միավորվող կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարության մշակույթի բնագավառը, վերջինս արձագանքեց.

«Կան նման խոսակցություններ, ծիծաղելի կլինի, եթե ասեմ նման բան չկա, բայց դեռ ժամանակ կա մի քիչ էլ մտածելու, օրենքը թույլ է տալիս մեկ շաբաթ ևս մտածել։ Ոչ բացառում եմ իմ գնալը, ոչ բացառում եմ իմ մնալը»,- ասաց նա` կոչ անելով մի քանի օր սպասել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter