HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխաները «Հետքում»․ առաջին հարցազրույցս սիրելի խմբի հետ

«Հետքը» և Մուղդուսյան արվեստի կենտրոնը երեխաների խմբագրություն են ստեղծել՝ հունիսի 1-ի հատուկ թողարկումը պատրաստելու նպատակով։ Երեխաներն ընտրել են թեմաները, կազմել հարցերը, վարել հարցազրույցները և կատարել նկարահանումները։ «Հետքի» թիմը նրանց օգնել է՝ աշխատանքը կազմակերպելու հարցում։ 

Լուսինե Պողոսյանը որոշեց իր առաջին հարցազրույցն անել սիրելի խմբի՝ «Moodizer»-ի հետ։ Լուսինեն 13 տարեկան է, սովորում է Նելսոն Ստեփանյանի անվան N 71 դպրոցում։

12.jpg (554 KB)

Նա հարցազրույցի համար «Moodizer»-ին պատահական չէր ընտրել։ «Ինձ շատ է դուր գալիս նրանց ոճը, նրանք շատ աշխատասեր են։ Այդ պատճառով ցանկացա հենց նրանց հետ հարցազրույց անել, որպեսզի շատ մարդիկ իմանան այս խմբի մասին։ Եվ հույս ունեմ, որ հետագայում նրանք կսիրվեն, կունենան մեծ հաջողություններ»,-ասում է նա։

Լուսինեին զրուցավարի աշխատանքը շատ է դուր եկել։ Որպես լրագրող սա նրա առաջին հարցազրույցն էր։  Հետագայում շատ կցանկանար կրկին լրագրողի կարգավիճակում հայտնվեր:

1354.jpg (693 KB)

Լուսինեն ասում է՝ լրագրողի աշխատանքում առավել դժվար էր արագ կողմնորոշվելն ու հնարավորինս ազատ և անկաշկանդ լինելը, ինչպիսին խումբն էր։ Չնայած դրան նրան շատ հաճելի էր իր սիրելի խմբի հետ շփվել, աշխատել նման միջավայրում, ստանալ լրագրողական նման փորձառություն։

Դիտեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter