HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Արմենիա Էյրվեյզը» հունիսի 15-ից սկսում է թռչել Թեհրան

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հունիսի 15-ից սկսում է Երեւան-Թեհրան-Երեւան կանոնավոր չվերթները: Այս մասին ընկերությունը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Ըստ հայտարարության՝ թռիչքները կայանալու են յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ, իսկ հունիսի 24-ից՝ ամեն օր: Միակողմանի տոմսի արժեքն սկսվում է 69 հազ. դրամից: 

Այսպիսով՝ «Արմենիա Էյրվեյզն» այս պահին «Ավիակոմպանիա Արմենիայից» հետո դառնում է երկրորդ հայկական ավիաընկերությունը, որը կանոնավոր չվերթներ է իրականացնելու:   

Ինչպես արդեն հայտնել ենք, ավիաօպերատորը Թեհրանի ուղղության համար շահագործելու է 112-տեղանոց «BAe 146-300» տիպի ինքնաթիռը (հայկական գրանցումը՝ EK-14601), որը լիզինգով ձեռք է բերել Ռումինիայից: 

Բացի սրանից՝ ընկերությունն ունի նաեւ 2 հատ «Airbus A310-300» տիպի ինքնաթիռ, որոնցից միայն մեկն է (հայկական գրանցումը՝ EK-31002) սարքին վիճակում, իսկ մյուսը (EK-31001), ինչպես նշել ենք, տեխնիկական խնդիրներ ունի ու, ամենայն հավանականությամբ, չի շահագործվի եւ պահեստամասի դեր կկատարի մյուսի համար: Գրել ենք նաեւ, որ «A310»-ը հարմար է հատկապես երկարատեւ թռիչքների համար. այդ առումով ավիաօպերատորի թիրախում են եվրոպական, ռուսական, չինական, մերձավորարեւելյան շուկաները, հեռանկարում՝ ԱՄՆ-ն:

Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա «Զվարթնոց» օդանավակայանի կայքում առայժմ «Արմենիայի» չվերթները չեն երեւում, սակայն փաստ է, որ ընկերությունն արդեն սկսել է տոմսերի վաճառքը: Ըստ «Զվարթնոցի» կայքի՝ Երեւանն ու Թեհրանն այս պահին իրար են կապում «Mahan Air» եւ «Iran Aseman Airlines» ավիաընկերությունները: Հիշեցնենք, որ «Արմենիայի» սեփականատեր, պարսկահայ Առլեն Դավուդյան-Զարնաիի «Տաթեւ ՏՏՏ» տուրիստական գործակալությունը «Aseman»-ի ներկայացուցիչն է Հայաստանում, իսկ նախկինում աշխատել է նաեւ «Mahan»-ի հետ: Սա կարեւոր է այնքանով, որ օդային նույն ուղղությունը շահագործող իրանական օպերատորները հայկական ընկերության հետ նորմալ հարաբերությունների մեջ են, ինչը ենթադրում է առողջ մրցակցություն:  

Լուսանկարը՝ «Արմենիա Էյրվեյզի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Նշան
Դե ի՞նչ։ Բարի, անփորձանք և ուղեվորներով լեփ-լեցուն թռիչքներ։ Ավիյաընկերությանը՝ մախթում եմ բարգավաճում նորանոր չվեռթների ներգրավում, կոմերցիոն ճշգրիտ որոշումների ընդունում և ամենա կարեվորը, մեծ ուշադրություն դարցնել գնային քաղաքականության վրա, ինչը չվեռթների բեռնվածությունը ապահովման ասպարեզու մշտական մեծագույն դեր է խաղում։ Ճիշտը՝ մի քիչ ցածր ուղե տոմսի առժեք, բայց շատ ուղղեվորաքանակ, ինչը ընկերությանը կտա շատ ավելի մեծ ֆինանսական եկամուտներ։ Բարի երթ և երկարատեվ գոյատեվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter