HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ն հողատարածքը վաճառել է շուկայականից ցածր գնով. պետությանը պատճառված վնասը կազմում է 51,5 մլն դրամ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ պետությանը պատճառվել է շուրջ 51.500.000 ՀՀ դրամի վնաս:

Մասնավորապես՝ 2015թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ-ի կողմից ուղղակի վաճառքի ձևով՝  38.000.000 ՀՀ դրամով, օտարվել է Երևան քաղաքում գտնվող հողատարածք, սակայն նախաքննության ընթացքում նշանակված դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական և դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հողատարածքի միջին շուկայական գինը, օտարման օրվա դրությամբ, կարող էր կազմել շուրջ 89.500.000 ՀՀ դրամ:

Այսինքն՝ պետությանը պատճառված վնասը կազմում է 51.500.000 ՀՀ դրամ:

«Հետքի» անդրադարձը քրեական պատմությանը կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter