HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակոցներ արձակելու գործով կալանավորվել են Ալեքսեյ Բալայանն ու Ռոլանդ Այդինյանը

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակոցներ արձակելու գործով ձերբակալված Ռոլանդ Այդինյանն ու Ալեքսեյ Բալայանը (ազատամարտիկ Վլադիմիր Բալայանի որդին) կալանավորվել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ:

Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց  Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ մայիսի լույս 29-ի գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակահերթ է արձակվել: Հաղորդագրության մեջ հիշատակվել էր նաև կալանավորված անձանց՝ Ալեքսեյ Բալայանի և Ռոլանդ Այդինյանի անունները:

Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր այն մասին, որ գործով կասկածյալի կարգավիճակ ունեն երկու անձինք՝ Հայկ Մ.-ն և Վրեժ Ա.-ն: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝  քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ միջադեպն անձնային հարաբերությունների դաշտում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter