HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի որոշումներով փոխնախարարներ են նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով այսօր մի քանի փոխնախարարներ են նշանակվել:

Մասնավորապես, Իրինա Ղափլանյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, Արայիկ Խզմալյանը, Գրիշա Թամրազյանը և Արևիկ Անափիոսյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, Գեղամ Վարդանյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ, Ավագ Ավանեսյանը՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Արտակ Քամալյանը՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Հակոբ Վարդանյանը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, Բագրատ Բադալյանը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, Լիլիա Շուշանյանը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։

Հիշեցնենք, որ նախարարների նշանակումների մասին որոշումները Փաշինյանը ստորագրել էր հունիսի 1-ին: Այս նշանակումները պայմանավորված են կառավարության կառուցվածքի փոփոխությամբ, ըստ որի՝ նախկին 17 նախարարությունների փոխարեն կգործեն 12 նախարարություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter