HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կառավարությունում կլինի 12 նախարարություն. խորհրդարանն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Օրինագիծն ընդունվեց 79 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեցին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:

Հիշեցնենք, որ համաձայն ընդունված օրենքի՝ կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.

1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

2) առողջապահության նախարարություն

3) արդարադատության նախարարություն

4) արտակարգ իրավիճակների նախարարություն

5) արտաքին գործերի նախարարություն

6) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

7) շրջակա միջավայրի նախարարություն

8) պաշտպանության նախարարություն

9) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն

11) Էկոնոմիկայի նախարարություն

12) ֆինանսների նախարարություն:

Ընդդիմադիր խմբակցությունների հիմնական դժգոհությունը այն էր, որ կառավարության կառուցվածքում օպտիմալացման անվան տակ լինելու են կրճատումներ, ինչպես նաև ստեղծվելու են «սուպերնախարարություններ», ինչպիսիք, ըստ ընդդիմադիրների, կլինեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

ԼՀԿ-ն պնդում էր նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ և լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, ինչին «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները հակադարձում էին, որ նույնիսկ այս կարգավիճակով խորհրդարանը կարող է վերահսկողություն իրականացնել ԱԱԾ-ի և ոստիկանության նկատմամբ:

Հիշեցնենք, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը առաջին ընթերցմամբ ընդունվել էր այս տարվա ապրիլի 18-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter