HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆիզիկոս գիտնականների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհի տարբեր համալսարաններից հայ և օտարերկրացի մի խումբ ֆիզիկոսների, ովքեր այս օրերին Երևանում մասնակցում են Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (International Centre for Theoretical Physics) արտագնա համաժողովին: Այս մասին հայտնում են նախագահի պաշտոնական կայքից։

Հանդիպման ընթացքում խոսվել է գիտության արդի խնդիրների, ապագայում պահանջարկ ունեցող հեռանկարային ճյուղերի մասին: Անդրադարձ է եղել Հայաստանում գիտության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին:

Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է այս ոլորտում իր առաջիկա նախաձեռնությունների ու ծրագրերի մասին: Նա ընդգծել է, որ իր նպատակներից մեկը Հայաստանը գիտական կենտրոն դարձնելն է և մասնավորապես բնական գիտությունների զարգացումը, ինչը մեծ դեր ունի տեխնոլոգիական առաջընթացի գործում:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter