HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վալերիյ Օսիպյանը չի բացառում, որ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ևս մեղադրանք առաջադրվի

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի ձերբակալության մասին չի ուզում խոսել, ասում է՝ նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները։

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը երեկ հայտնել էր, որ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանին հրազենի գործադրմամբ դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով։

«Անկախ ամեն ինչից, եթե նախաքննությամբ կհիմնավորվի այդ արարքը, ով ուզում է լինի, պետք է պատասխանատվություն կրի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վալերիյ Օսիպյանը։

Հարցին՝ իր համար սպասելի՞ էր իրադարձությունների նման ընթացքը, Օսիպյանն արձագանքեց, որ ոստիկանության զորքերի շտաբի ձերբակալված նախկին պետը իր մոտ դրական տպավորություն էր թողել։

«Անկեղծ ասած՝ իր գործառույթները բարեխիղճ կատարել է, որտեղ եղել է, բայց նախաքննությամբ կպարզվի ամեն ինչ, եթե մեղավոր է, պետք է պատասխանատվություն կրի»,- ասաց նա։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվի և ձերբակալվեն ոստիկանության այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, Վալերիյ Օսիպյանն արձագանքեց.

«Եկեք ոչինչ չբացառենք»։

Օսիպյանի խոսքով՝ ոստիկանության համակարգի յուրաքանչյուր պաշտոնատար անձ, անգամ ինքը եթե մեղադրվի որևէ հարցում, պատասխան է տալու օրենքի առաջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter