HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Հովհաննիսյանը նշանակվեց Կոնսերվատորիայի ռեկտոր

Կառավարությունը հաստատեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ընտրության արդյունքները, և Սոնա Հովհաննիսյանը նշանակվեց Կոնսերվատորիայի ռեկտոր։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Սոնա Հովհաննիսյանի հետ կկնքի աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: Նախարար Արայիկ Հարությանյանը կառավարության անդամներին հայտնեց, որ Սոնա Հովհաննիսյանը վեց ամիս եղել է Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար և այդ ընթացքում տեսանելի փոփոխություններ է կատարել: Հարությունյանն ընդգծեց՝ նման փոփոխություններ անողներին միշտ աջակցելու են, լինելու են նրանց կողքին:

Նիստին ներկա էր նաև Սոնա Հովհաննիսյանը, ով շնորհակալություն հայտնեց վստահության համար: «Փոփոխություններ կան, բայց դեռ ավարտված չեն. կառուցվածքային իմաստով եմ ասում: Ակնկալում եմ կառավարության աջակցությունը և միջնորդությունը, որովհետև 70-ականներից Կոնսերվատորիան հիմնանորոգումների չի ենթարկվել, և մենք դրա կարիքը ունենք»,- նշեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter