HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արտակ Զեյնալյանն՝ իր հրաժարականի մասին

Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Արտակ Զեյնալյանը նման որոշում է կայացրել տեղեկատվական հոսքերն ուսումնասիրելուց հետո։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Զեյնալյանը։

«Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով և ոչ միայն մեդիայով՝ այդպիսի որոշում եմ կայացրել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հունիսին 7-ին՝ չխոսելով պատճառների մասին

«Վստահ եմ՝ լավ է լինելու, ... սակայն, եթե լավ չլինի, լինելու է՝ շատ լավ»,- գրել էր նա։

Հարցին, թե հաշվի՞ են առնվել նաև «Իմ քայլի» պատգամավորների դժգոհությունները, Զեյնալյանն ասաց.

«Բոլոր տեղեկատվական հոսքերը ուսումնասիրելով՝ ներկայացրել եմ հրաժարականի դիմում»։

Հրաժարականի դիմումը քանի դեռ չի ստորագրվել, նախարարը շարունակում է օրենքով նախատեսված իր լիազորությունները կատարել։ Զեյնալյանն այսօր ներկայացնում էր Արդարադատության նախարարության 2018 թվականի պետական բյուջեի կատարողականը։

Զեյնալյանը նշեց, որ շտապում է նիստի. Բարձրագույն դատական խորհրդում քնարկվելու է իր միջնորդությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով:

Թարմացում, 16:30։ Վերադառնալով խորհրդարան՝ Արտակ Զեյնալյանը, կրկին անդրադառնալով իր հրաժարականին, ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար իր հրաժարականն անակնկալ չի եղել։ Զեյնալյանը սակայն չասաց, թե նախապես Փաշինյանի հետ խոսել է, թե ոչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter