HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Հովհաննիսյանը պատգամավորական մանդատ է ստացել

2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված Արթուր Հովհաննիսյանն այսօր պատգամավորական մանդատ է ստացել, այն բանից հետո, երբ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, որի մասին համապատասխան արձանագրություն էր ստորագրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասվում է հետևյալը.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` հունիսի 7-ի «Ազգային Ժողովի պատգամվոր Նարինե Խաչատուրյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն, ըստ որի՝ Ազգային Ժողովի Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter