HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) պատգամավոր էր ընտրվել 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: Նա պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր այս տարվա մայիսի 31-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter