HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերն էլ ավելի են ամրացել, ինչն իր արտացոլումն է գտնում ինչպես երկկողմ հարաբերությունների մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ու տարածաշրջանային միությունների շրջանակում:

«Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև բարեկամությունը հետագայում ևս ամուր հիմք կծառայի՝ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման և մեր երկրների միջև գործընկերային փոխգործակցության ընդլայնման համար»,- գրված է նախագահի ուղերձում:

«Արմեն Սարգսյանը Վլադիմիր Պուտինին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»,- գրված է նախագահի պաշտոնական կայքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter