
Էրեբունիում սպանված տաքսու վարորդը Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրն է
Հունիսի 10-ին էրեբունիում սպանված տաքսու վարորդը Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրն է՝ Սարգիս Ավագյանը:
Վերջինիս սպանության մասին դատարանում հայտարարեց փաստաբան Սեդա Սաֆարյանը: Լրագրողների հետ զրույցում Սաֆարյանը հայտնեց, որ դեպքի հանգամանքների մասին այլ մանրամասների չգիտի:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ տաքսու վարորդը սպանվել է ծխելու շուրջ առաջացած վիճաբանության պատճառով:
Քննչական կոմիտեն դեպքի առթիվ այսօր հաղորդագրություն է տարածել, որում, սակայն, մանրամասներ չկան սպանության հանգամանքների մասին:
Հիշեցնենք, որ 2008-ի Մարտի 1-ին Արթուր Ավագյանը բերանի շրջանում վնասվածք էր ստացել, որի պատճառով տևական ժամանակ չի կարողացել խոսել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել