HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ըստ դատախազի՝ Քոչարյանի կողմից Մարտի 1-ի գործով ապօրինի ներգործության փաստեր չկան, բայց չեն բացառվում

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համոզված է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի, և դա ինքնանպատակ չէ:

Դատախազը շեշտեց Քոչարյանի՝ նախկինում բարձր պաշտոն զբաղեցնելու հանգամանքը՝ նշելով, որ Եվրոպական դատարանի բազմաթիվ ակտերով արձանագրված է, որ բարձր պաշտոն զբաղեցնելու պայմաններում ապօրինի ներգործության ռիսկը մեծ է:

Հարցին՝ արդյոք առկա են տվյալներ, որ ազատության մեջ մնալով՝ Քոչարյանը խոչընդոտել է գործի քննությանը, Դավթյանը պատասխանեց՝ կոնկրետ փաստ չունեն, որ ֆիքսվել է ապօրինի ներգործություն.

«Մենք չենք խոսում եղած փաստի մասին: Ե՛վ քրեադատավարական օրենքը, և՛ մեր նախադեպային իրավունքը, և՛ եվրոպական նախադեպային իրավունքը ապագային միտված իրավիճակների ռիսկերի մասին են խոսում: Ասում են՝ կա հավանականություն, որ կխոչընդոտի, կթաքնվի: Հասկանում ե՞ք, այսինքն, գործող փաստի մասին չի խոսում»,- նշեց Արթուր Դավթյանը:

Նշենք, որ դատախազն այսօր մասնակցում էր Քոչարյանի և Մարտի 1-ի գործից անջատված մասով անցնող մյուս անձանց՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաև Քոչարյանի նկատմամբ կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելու որոշման դեմ բողոքների քննությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter