HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը ծափահարություններով հրաժեշտ տվեց Արտակ Զեյնալյանին

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այսօր Կառավարության առաջին նիստն է, որն անցկացնում են առանց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի: Նշենք, որ վերջինս հունիսի 12-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել, որը երեկ նախագահ Արմեն Սարգսյանը հաստատել է:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Զեյնալյանին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց: «Համոզված եմ, որ Զեյնալյանի ներուժը կներգրավվի Հայաստանի Հանրապետությունում պետության կառավարման և պետության հետագա զարգացման և շինարարության գործում: Կարծում եմ՝ արժի այդ ավանդույթն էլ դնել և մեր գործընկերոջը ծափահարություններով ճանապարհել»,- նշեց վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter