HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Զեյնալյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արտակ Զեյնալյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. 
Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»,- ասվում է նախագահի հրամանագրում։

Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 7-ին՝ պատճառաբանելով, որ այդ որոշումը կայացրել է տեղեկատվական հոսքերն ուսումնասիրելուց հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter