HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ն ֆինանսապես աջակցում է մշակույթի և արվեստի գործիչների շարժունակությանը. հայտերի ընդունման մասին երկրորդ հայտարարություն

Հունիսի 3-ին մշակույթի և արվեստի գործիչների համար գործարկվել է ճամփորդության ֆինանսավորում ստանալու ևս մեկ հնարավորություն: Սա արդեն երկրորդ մրցույթն է, որը հայտարարվել է «i-Portunus» նախագծի կողմից: Այս նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից ու շարժունակության սխեմաներ է փորձարկում արվեստագետների և մշակույթի գործիչների համար: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2019 թվականի հունիսի 24-ն է:
Հայտեր կարող են ներկայացնել Հայաստանը, Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը և Ուկրաինան ներկայացնող արվեստագետներն ու մշակութային գործիչները:
«i-Portunus» նախագիծը նպատակ ունի երեք մրցույթի միջոցով աջակցություն ցուցաբերել արվեստագետների ու մշակութային գործիչների մինչև 500 կարճաժամկետ (15-85 օր), միջազգային ճամփորդությունների:
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի տվյալների համաձայն, ուսումնասիրությունները համոզիչ կերպով ցույց են տալիս շարժունակության կարևորությունն ու ազդեցությունը արվեստագետների ու մշակութային գործիչների մասնագիտական զարգացման գործում:
Ճամփորդության նպատակակետ երկիրը պետք է լինի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից: Այդ ճամփորդությունները պետք է ունենան հստակ և լավ սահմանված նպատակ, ինչպիսիք են՝ զարգացնել միջազգային համագործակցությունը, հաստատել արտադրական ուղղվածությամբ բնակություն կամ ներգրավվել մասնագիտական զարգացման գործընթացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter