HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անցում»

«Անցում» վավերագրական ֆիլմը շնչակտուր հետապնդում ա [պատահական/ ոչ պատահական սկզբունքով ընտրված] ջահելությանը, որը պարապ ֆռֆռում ա հետհեղափոխական Հայաստանում, փորձում ա բզբզա ու նոր իմաստ հայթայթի։
Ժոռ, 28, մեր ժամանակների Տորք Անգեղ, հեղափոխության «շրջանակներում» խայտառակ էղավ որպես Հիսուս։ Մասնագիտությամբ կենսաբան, նախկինում գազանանոցի թռչունների բաժնի վարիչ, գիշատիչների բաժնի վարիչի թասընկեր։ «Նոր» Հայաստանի պայմաններում այլևս մարդ չի ծեծում, ուզում է շների ապաստարան կառուցել, արդեն իսկ տանը պահում է 46 շուն։ Նա որոշում ա առաջին անգամ քվեարկել հարազատ Գյումրիում։
 
Արտակ, 26, քուչի արտիստ ու քաղաքացիական ակտիվիստ, հավատում ա, որ հեղափուխությունը կատարվելա ավելի շուտ, նաև իր «Հակահարված» խմբի ձեռքերով և իր անձնական պոչկեքով։ 
Հիմա անցելա թոշակի, ինքնաաքսորվումա Սիբիր, նկարումա, բայց վիդեոներ, ուրախանում ա, երբ զարթնում ա ու նայում Արարատին։ 
Սաշկա, 22։ Կանադայից էկելա Կիրովական, ու գթելա իրան էս կյանքում։ Հենգաութվումա բոլորի հետ՝ մաֆիայից մինչև տառապյալ Միջնադար։ Ոնց որ հլա չի ջոգել։ Ստուդիայա հիմնում, որ կարևոր սոցիալական ֆիլմեր նկարի, ու մեկ էլ ֆիռմայա աշխատացնում ու կնանիքի համար աշխատանք ա ստեղծում։ 
Նոր Հայաստանն ու Նայքին ասում են՝ պռոստը արա, վերցրու արա։ Ինչ հեշտա ասելը, արվող ա, հա, բայց դե ո՞նց։
Բարիկադների մյուս կողմում, շքերթի վերջում, հանկարծ ջոկում ենք, որ մենակ բողոքել ու դեմ ըլնել գիտենք։
Մի թավուր մոլորված ենք, համ դզում ա, համ չի դզում, ու ոնց որ գիտես մի բան լինելու ա, բայց չգիտես ինչ։
Մեր «հերոսները» լոմերը մի կողմ են քցում ու սովորում են Պռեմյեր ու Ֆոտոշոփ, գործը սկսել ու վերջացնել։
Մի մասը ապակենտրոնացվում ա, ճգնում ա տանը, մի մասն էլ իրանց քցում ա ամեն տեղ։
Ոմանք քարերի տակ մտած կաշի են փոխում ու նոր պոչ են աճացնում, ոմանք էլ՝ գլուխները կախ անում են իրանց փայ գործը։
Բայց բոլորը միաձայն իրանց ձենն են փնտրում քաոտիկ տանսֆորմացիայի մեջտեղում։ 
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter