HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արշալույսի համայնքապետն ու ավագանին որոշումներում հղում են կատարել գոյություն չունեցող օրենքներին

Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ավագանին 2018թ. նոյեմբերի 16-ի թիվ 73 որոշմամբ սահմանել է համայնքի կողմից 2019թ. մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը: Այդ որոշման հավելվածով համայնքի բնակիչ համարվող անձանց կտակի վավերացում է նախատեսվել, այնինչ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխություններով, որն ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 1-ից, նման իրավասություն համայնքի ղեկավարին վարապահված չէ:

Մասնագիտական հսկողություն իրականացնելու ժամանակ այս փաստն արձանագրվել է նաև Արմավիրի մարզպետարանի կողմից: Ավելին, պարզվել է, որ նմանատիպ գործառույթ ավագանու կողմից վերապահվել է նաև 2017 թ.-ին:

Սա միակ դեպքը չէ, երբ Արշալույսի համայնքապետարանը հայտնվում է անհարմար վիճակում: Պարզվել է նաև, որ ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու կողմից կայացվել և ընդունվել են որոշումներ, որոնցում հղումներ են կատարվել ինչպես ուժը կորցրած ճանաչված օրենքներին, այնպես էլ օրենքների հոդվածներին, որոնք չեն վերաբերում ոչ ավագանու, ոչ էլ համայնքի ղեկավարի իրավասություններին:

«Հետք»-ը բազմիցս անդրադարձել է Արշալույս գյուղի բողոքի ակցիաներին: Գյուղացիներն ամիսներ շարունակ պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում: Արշալույսի համայնքապետը ԱԺ նախկին պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է:

Բողոքի ակցիաների հետևանքով փետրվար և մարտ ամիսներն ամբողջությամբ, իսկ ապրիլ ամսից 3 օր համայնքապետարանի աշխատակիցներն աշխատանքի չեն հաճախել: Գյուղացիները փակել էին համայնքապետարանի շենքը և թույլ չէին տալիս աշխատողներին մուտք գործել շենք:

Աշխատանքի չհաճախող աշխատակիցները վարձատրվել են ամբողջ ամիսների համար՝ որպես ոչ իրենց մեղքով առաջացած պարապուրդի համար: Մինչդեռ աշխատանքային օրենսգիրքը նմանատիպ դեպքերի համար վարձատրության չափ է սահմանել մինչև պարապուրդը աշխատողի միջին ժամային աշխատավարձի 2/3-ի չափով, սակայն ոչ պակաս քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:

Մարզպետարանն առաջարկել է կատարել վերահաշվարկ և աշխատակիցների աշխատավարձերից պահումներ կատարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter