HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ալեքսանդր Սարգսյանի որդու խոսքով՝ Չեխիայի արդարադատության նախարարը եղբորը արտահանձնելու համաձայնություն չի տվել

Ալեքսանդր Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանի տեղեկություններով՝ Չեխիայի արդարադատության նախարարը եղբորը՝ Նարեկ Սարգսյանին, արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել։ Այս մասին դատարանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց Հայկ Սարգսյանը։

«Իմ իմանալով՝ համաձայնություն չի տվել»,- ասաց Սարգսյանը: Նա հայտնեց նաև, որ հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, նորից բուժման նպատակով գտնվում է արտերկրում:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը, որից հետո արտահանձնման վերաբերյալ պետք է դիրքորոշում հայտներ նաև արդարադատության նախարարը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին ոստիկանությունը հայտնել է, որ տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և Հայաստանում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են Հայաստանի իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:

Ըստ հաղորդագրության՝ հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով:

Նարեկ Սարգսյանն անցում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործով: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018-ի հուլիսի 6-ից:

լուսանկարը՝ Facebook

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter