HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր

99 կողմ ձայնով Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր։

ԱԺ ժամանակավոր հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 122-ը, կողմ է քվեարկել 99-ը, դեմ՝ 22 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։

Խորհրդարանը ՍԴ դատավոր չէր կարողանում ընտրել նախորդ տարվա մայիսից։ Մինչ այս պահը հինգ թեկնածուի ընտրություն էր տապալվել։ Եթե առաջին երկու թեկնածուի ընտրությունը տապալվել էր քվորում չունենալու պատճառով, իսկ Վահե Գրիգորյանի թեկնածությունը մերժել էր նախորդ քաղաքական մեծամասնությունը, ապա մյուս թեկնածուներին մերժել էր գործող քաղաքական մեծամասնությունը՝ «Իմ քայլը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter